211652_close_icon
views-count1478 դիտում article-date 18:09 07-10-2021

Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Ն. Գ. Նիկո Սխերմերսին

Հոկտեմբերի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին:

Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։
Դեսպան Նիկո Սխերմերսը բարձր է գնահատել Հայաստանի համար այս դժվարին պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարության ջանքերը՝ այս ինստիտուտների շարունակական զարգացման ուղղությամբ:

Այս համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ժողովրդավարական հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ ուղղված պայքարը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ:

ՀՀ ԱԽ գրասենյակ

Նմանատիպ նյութեր