211652_close_icon
views-count1628 դիտում article-date 13:18 06-10-2021

Ֆրեզնոցի բժիշկները կրկին Հայաստանում են

Հայաստանի մարզերի  կարիքավոր բնակիչներին և Արցախյան պատերազմում վիրավորվածներին բժշկական օգնություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հաստանում է Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խումբը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` խումբը Հայաստանում է  Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ: Երկշաբաթյա այցի շրջանակում ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությունը /ֆիզիոթերապիստ, սրտաբան,  ատամնաբուժ, ընդհանուր վիրաբուժ և այլն/ բժշկական անվճար հետազոտություններ է իրականացրել տարբեր մարզերում:  ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հայ գործընկերներին են փոխանցում ոլորտի առաջադեմ փորձը՝ նրանց հետ կիսելով իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները: 

«Արդեն վեցերորդ անգամ եմ Հայաստան գալիս: Այս անգամ մեր պատվիրակությունը 40 մասնագետից էր բաղկացած: Տարբեր կլինիկաներից ենք, մեր խմբում ոչ միայն հայեր, նաև այլազգի բժիշկներ կան: Այս ընթացքում ընդունում ենք ինչպես պատերազմում վիրավորվածներին, այնպես էլ սոցիալապես անապահով ու բժշկական օգնության կարիք ունեցող անձանց»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում տեղեկացրեց Ֆրեզնոյի Սբ Ագնես ու համայնքային հիվանդանոցի ինտերնիստ Արա Սողոմոնյանը, ով Լաուր ու Ջոն Փութնամների հետ եռօրյա բուժզննում ու բժշկական միջամտություններ է իրականացնում Գյումրիում:

«Ես իմ կնոջ հետ առաջին անգամ եմ Հայաստանում`բժշկական առաքելությամբ, շատ լավ երկիր է ու շատ հյուրընկալ: Այս օրերին շատ հիվանդների ենք ընդունել: Խնդիրները տարբեր են: Ճիշտ է, ֆիզիոթերապիայի համար ժամանակը կարճ է, բայց հուսամ, մեր այցն ինչ-որ չափով օգնեց մարդկանց: Մենք աշխատում ենք ամեն օր՝ բուժում և խորհրդատվություն ենք  տրամադրում այն անհատներին, ովքեր սովորաբար նման ռեսուրսներից օգտվելու հնարավորություն չունեն»,- նշեց բժիշկ ֆիզիոթերապևտ, Ջոն Փութնամը:

Նմանատիպ նյութեր