211652_close_icon
views-count8157 դիտում article-date 17:28 04-10-2021

Առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելն առաջացնում է վարչական պատասխանատվություն. ՍԱՏՄ

ԱԱՏՄ-Ն ԻՐԱԶԵԿՈՒՄ Է
Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Հնդկաստանի բազմաթիվ քաղաքացիներ ընդգրկվում են ՀՀ աշխատաշուկայում և կարևորելով վերջիններիս աշխատանքային իրավունքների իրազեկվածությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, տեղեկացնում է՝

    Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները:

     Բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի՝ օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով գործատուն դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։

     Առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելն առաջացնում է վարչական պատասխանատվություն։

     Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը`  անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից։

     Հիշեցում՝

·         Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով։

·         Աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին, այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։

·    Աշխատողները, այդ թվում՝ օտարերկրացի աշխատողներն, աշխատանքի անցնելիս պետք է ունենան աշխատանքային պայմանագիր, ինչի առկայությունը պատկան մարմիններին հնարավորություն կտա ապահովելու աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։

Աշխատանքային իրավունքների խախտման դեպքում աշխատողը կարող է դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ դիմում ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին, կամ փոստային տարբերակով՝ Արմենակ Արմենակյան 129 հասցեով։

Նմանատիպ նյութեր