Մեկնարկել են Red Wings ավիաընկերության Մոսկվա- Գյումրի- Մոսկվա չվերթերը
Մեկնարկել են Red Wings ավիաընկերության Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով չվերթերը։ Տեղեկությունը հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։
«Red Wings ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։ Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով չվերթերը կիրականցվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի օրերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: