211652_close_icon
views-count67860 դիտում article-date 23:28 02-10-2021

Մահվան ելքով վրաերթ Երևանում. Honda-ն Դանիել Վարուժանի դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, վերջինս տեղում մահացել է. վարորդն ինքակամ ներկայացել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան` Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
 
Դեպքի մասին պարեկային ծառակության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:
 
Դեպքի վայրում ոստիկանները չեն հայտնաբերել վարորդին:
 
Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
 
Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցին, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր