1917 դիտում
21:30 01-10-2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի «Գենետիկա XXI» կլոր սեղան
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) ՀՀ ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը կազմակերպում են «Գենետիկա XXI» կլոր սեղանը Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակներում: Կլոր սեղանի թեմաները ներառում են էկոլոգիական գենետիկայի, մոլեկուլային գենետիկայի և բիոինֆորմատիկայի, հայ ժողովրդի գենետիկայի, ռադիոբիոլոգիայի, պրոտեոմիկայի, բույսերի գենետիկայի հետ կապված հարցերը: Կլոր սեղանին կմասնակցեն նաև համաշխարհային ճանաչում ունեցող կենսաբան-գենետիկ Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկուն նվիրված 5-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցները:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը:
Գիտական զեկույցներով հանդես կգան Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ելենա Խլյոստկինան, նույն ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսեյ Զավարզինը, ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանության լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Յուրի Չերնովը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Գենետիկայի և բջջաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Իռմա Մոսսեն և Ռուսաստանի Դաշնության Բուռնազյանի անվան պետական բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի պրոֆեսոր Անատոլի Օսիպովը: Հայկական կողմից գիտական զեկույցներ կներկայացնեն ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Ռուս-հայկական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:
Պրոֆեսոր Անատոլի Օսիպովը կներկայացնի ռադիացիոն գենետիկայի ասպարեզում գիտական արդյունքները, որոնք ստացվել են Ռուսաստանի գիտության ֆոնդի ծրագրի շրջանակներում՝ հայ գիտնականների հետ համատեղ:
Կլոր սեղանի անցկացմանն աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն և ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական
ծառայություն

Նմանատիպ նյութեր
1171 դիտում
20:46 04-10-2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Գենետիկա XXI» թեմայով կլոր սեղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2407 դիտում
18:30 18-09-2018
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կենսաբժշկության զարգացման հարցերին նվիրված կլոր սեղան տեղի կունենա
2323 դիտում
21:43 18-03-2021
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է Մոսկովյան պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղան
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը