211652_close_icon
views-count46032 դիտում article-date 18:59 30-09-2021

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Ջաջուռ գյուղի սկզբնամասում ВАЗ 21012-ը գլխիվայր շրջվել է. 20–ամյա մահացածն ու վիրավորը հորեղբոր որդիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենան  Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

 Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի  242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ մահացածը   20-ամյա Թելման Իսկանդարյանն էր, իսկ վիավորը՝ նրա հորեղբոր որդին՝ Ռուբեն Իսկանդարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր