12169 դիտում
21:28 29-09-2021
Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն հայտարարել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. Նախկին հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը՝ Թուրքիայում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանի թեկնածուն, Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային ոճրագործությունները պաշտոնապես ճանաչել է որպես Ցեղասպանություն՝ հակադարձելով այդ հարցի վերաբերյալ իր նախկին դիրքորոշմանը, գրում է thenationalnews.com-ը:
Ֆլեյքը հաստատակամորեն «այո» է պատասխանել, երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հարցրել է՝ արդյոք նա փոխել է իր դիրքորոշումը և պատրաստ է «միանալ այս մարմնին և վարչակազմին՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու համար»:
Աղբյուրը հիշեցնում է, որ թե՛ Ներկայացուցիչների պալատում և թե՛ Սենատում եղած ժամանակ՝ 2005, 2007, 2010 և 2014 թվականներին, Ֆլեյքը դեմ է քվեարկել Ցեղասպանության մասին Կոնգրեսի օրինագծերին:
Բացի այդ, Ֆլեյքն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Թուրքիայի դերը բնութագրելով որպես ապակայունացնող:
«Եթե թեկնածությունս հաստատվի, կխրախուսեմ Թուրքիային աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն երկարաժամկետ լուծում գտնելու ջանքերին և կխրախուսեմ Արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունների խաղաղ և դիվանագիտական լուծումների հարցում»,-ասել է նա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Նմանատիպ նյութեր
1912 դիտում
11:58 21-03-2019
ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգծել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել