211652_close_icon
views-count18003 դիտում article-date 21:14 29-09-2021

Ձեզ բացակա չենք դնի. Բուժականում բացվեց Արցախյան գոյամարտում հերոսաբար զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես տեղեկանում ենք Եղվարդի քաղաքապետարանից, սեպտեմբերի 27-ին  Եղվարդ համայնքի Բուժական գյուղում տեղի ունեցավ Արցախյան գոյամարտում հերոսաբար զոհված բուժականցիների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օրհնման արարողությունը, որն իրականացրեց Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Ալեքսանյանը։

Հուշակոթողի տեղադրման աշխատանքներն իրականացրել է Եղվարդի համայնքապետարանը: Արարողությանը ներկա էին Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, համայնքի վարչական ղեկավարները, ավագանու անդամները, Արցախյան պատերազմի հերոսների հարազատները, պատերազմի մասնակիցներ, բնակիչներ:

Ներկաները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի առջև՝ ի հիշատակ պատերազմում նահատակված բուժականցի հերոսների:

Բուժականում օրհնվեց նաև 44-օրյա պատերազմի հերոս Սերյոժա Խաչատրյանի հիշատակին նվիրված, ծնողների կողմից տեղադրված խաչքարը:

Արցախյան պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ են տեղադրվել նաև Եղվարդ խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում:

Հուշակոթողների օրհնման արարողությունները տեղի կունենան առաջիկա օրերին:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի    
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր