211652_close_icon
views-count8226 դիտում article-date 17:03 29-09-2021

Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հույս է հայտնել,  որ եթե  Բաքվի և Երևանի միջև  հաշտության պայմանագիր ստորագրվի, այն խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը:

«Ղարաբաղի հետ կապված հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն: Հրադադարի համաձայնագիր է ստորագրվել, բայց դեռ խաղաղության պայմանագիր չկա», - Haber Global- ին տված հարցազրույցում նշել է Քալընը:

«Խաղաղության համաձայնագիրը օգուտ կբերի նաև Հայաստանի տնտեսությանը: Խաղաղության պայմանագիրը խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին, և սա ամենահարմար մոտեցումն է», - համոզմունք է հայտնել թուրք պաշտոնյան:

Քալընը նաև նշել է, որ եթե խաղաղության համաձայնագիրն արագ ստորագրվի, և եթե տեխնիկական խնդիրները, ինչպիսիք են ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, լուծվեն, ապա այս գործընթացը կարագանա:

«Այս հակամարտությունը պետք է ավարտվեր, և այն այժմ ավարտված է», - եզրափակել է Քալընը:

Նմանատիպ նյութեր