211652_close_icon
views-count1961 դիտում article-date 20:40 28-09-2021

Թևան Պողոսյան. «Պարտության մատնած իշխանությունները մնալով` տանում են Հայաստանը նորանոր պարտությունների». aravot.am

aravot.am-ը գրում է. «Մերօրյա Հայաստանում կատարվում է այն, ինչ-որ պարտված պետության հետ կկատարվեր, որը դասեր չի քաղել իր պարտությունից»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ դասեր քաղել ասելով նկատի ունի, որ քվեարկության իրավունք ունեցողների ¼-ի հաշվին և քվեարկությանը չմասնակցածների հաշվին ձևավորվեց մի այնպիսի իրավիճակ, որտեղ վերարտադրվեց նույն իշխանությունը, որը երեք տարվա ընթացքում երկիրը բերեց պարտության. «Պարտության մատնած իշխանությունները մնալով տանում են Հայաստանը նորանոր պարտությունների:

Ցավոք սրտի, եթե ժամանակին կարող էինք խոսել որակական փոփոխությունների մասին, օրինակ՝ 2018 թվականի փոփոխությունների ժամանակ մտածում էինք, որ կգա նոր իրավիճակ, չենք ունենա իշխանություն, որը կցանկանա երրորդ անգամ շարունակի կառավարումը, կսկի ինչ-որ ներքին կարգավիճակի փոփոխություններ, ապա այսօր մենք առերեսվում ենք շատ ավելի պրիմիտիվ մարտահրավերների, որոնք ավելի բարդ են լուծել, քան շատ ժամանակ ավելի խոշոր աշխարհաքաղաքական խնդիրները:

Բայց այդ պրիմիտիվ մարտահրավերները չլուծենք, որևէ մի իմաստով ապագային կամ գալիքին նայելու հնարավորություն չենք ունենա»: Թևան Պողոսյանը կարծում է՝ պետք է գտնել մի բանաձև, ըստ որի շատ արագ հնարավոր կլինի ժողովրդագրական խնդիրը լուծել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում. «Եթե ոչ, ապա արտագաղթը մեզ նորանոր խնդիրների է բերելու: Եվ գալիքի ակնկալիք ընդհանրապես չի լինելու»: Նա նաև համարում է, որ պետք է ամեն ինչ անել Արցախի հարցում իրավունքը գալիք սերունդների համար պահպանելու համար. «Պետք է ամեն ինչ անել, որ որևէ այլ նոր փաստաթղթեր, որտեղ Հայաստանը կամ հայ ազգը զիջում է իր իրավունքները տեղի չունենան»:

Մանրամասներն՝ այստեղ
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր