211652_close_icon
views-count4715 դիտում article-date 14:56 26-09-2021

«Եթե մենք չաջակցեինք, իրենց կուսակցությունը գնում էր լուծարման». Տիգրան Արզաքանցյանն իր թիմով լքեց ՀԴԿ-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

aravot.am-ը գրում է. Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի դեմոկրատական կուսակցությանն անդամագրված գործարար Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։ Այս մասին Տիգրան Արզաքանցյանը հայտարարեց այսօր, «Հայացք» մամուլի ակումբում կայացած ասուլիսում:

Պատճառը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հայացքներն են: Թեեւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ տարաձայնություններ չեն եղել, Տիգրան Արզաքանցյանը պնդում է, որ պայմանավորվածություններ են խախտվել։

Մասնավորաբար, ըստ Տիգրան Արզաքանցյանի, միավորվելիս պայմանավորվել էին, որ հետագայում բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների հետ հանդիպումները պետք է թիմային լինեն: Սակայն Տիգրան Արզաքանցյանը լրատվամիջոցներից իմացել է, որ Արամ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանների հետ։ Նրան դուր չի եկել, որ նախկինում հանդիպումները լինում էին ՌԴ դեսպանի հետ, այժմ՝ այլ երկրների:

Այս հարցերի շուրջ Տիգրան Արզաքանցյանը չի խոսել Արամ Սարգսյանի հետ, վերջինս ժամանակ չի գտել՝ զբաղված է եղել: Տիգրան Արզաքանցյանն էլ հապաղելու ժամանակ չունի:

Մանրամասներն՝ այստեղ
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր