211652_close_icon
views-count1910 դիտում article-date 22:22 25-09-2021

Իրանը և Վենեսուելան նավթային գործարք են կնքել. Reuters

Իրանը և Վենեսուելան նավթային գործարք են կնքել՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին: Հաղորդում է Reuters-ը։

Նշվում է, որ Վենեսուելան համաձայնել է իր ծանր նավթը փոխանակել իրանական հումքի հետ: Ըստ աղբյուրի՝ Կարակասը կարող է օգտագործել իրանական հումքը՝ իր հում նավթի որակը բարելավելու համար։

Գործարքը կնքվել է Petroleos de Venezuela պետական կազմակերպության և Իրանի ազգային նավթային ընկերության միջև:

Կողմերն այս հարցով դեռևս հանդես չեն եկել պաշտոնական հայտարարությամբ:

Նմանատիպ նյութեր