211652_close_icon
views-count2464 դիտում article-date 21:29 25-09-2021

Մոսկվայում բերման են ենթարկվել Կոմունիստական կուսակցության անդամներ եւ հասարակական ակտիվիստներ

Ռուսաստանի մայրաքաղաքում բերման են ենթարկվել Կոմունիստական կուսակցության անդամներ եւ հասարակական ակտիվիստներ: Իրավապահ մարմինների ուշադրությունը գրավել են նրանք, ովքեր մասնակցել են Պետական Դումայի պատգամավոր Վ.Ֆ.Ռաշկինի հետ հանդիպմանը ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որը կայացել է սեպտեմբերի 20-ին, հայտնում է ՌԴԿԿ-ի մամուլի ծառայությունը:

Բերման ենթարկվածների թվում են Պետդումայի պատգամավորի թեկնածուներ Սերգեյ Կուգանսկին, Իգոր Սուխանովը, Վիտալի Պետրովը, ինչպես նաեւ Մոսկվայի քաղաքային դումայի գործող պատգամավոր Ելենա Յանչուկը: Ոստիկանության աշխատակիցները շարունակում են գտնվել Մոսկվայի Քաղաքային դումայի շենքի մոտ, ինչպես նաեւ հերթապահել տան մոտ, որտեղ բնակվում է ՌԴԿԿ կուսակցությունից Պետդումայի պատգամավորի թեկնածու Նիկոլայ Վոլկովը:

Նմանատիպ նյութեր