Արցախի նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և մասնակցել Արցախյան երրորդ պատերազմում զոհված բերքաձորցիների հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: