211652_close_icon
views-count21056 դիտում article-date 14:37 24-09-2021

Մենք փոխում ենք եկամտահարկի վերադարձի համակարգը․ Ռուստամ Բադասյան

Կառավարության որոշմամբ՝ եկամտային հարկի վերադարձի համար հիփոթեքային վարկի վարկառու և (կամ) համավարկառու հանդիսացող անձանց կողմից եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նախատեսվում է նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասին տեղեկանքը բացառապես ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգավորումներ։

Կառավարության այսօրվա նիստում այս նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, որը նշեց, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են լինելու։

«Մենք փոխում ենք համակարգը, առաջին անգամ դիմելու դեպքում նույն փաստաթղթերն են ներկայացվելու, մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է լոգին, փասվորդ, որի միջոցով անձնական գրասենյակ է ունենալու և ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ են գեներացվելու, և դիմում է գեներացվելու, որը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է հարկային մարմին և գործող աշխատանքային 15 օրվա փոխարեն՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվին»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր