211652_close_icon

Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստին

views-count1331 դիտում article-date 13:20 24-09-2021
Սեպտեմբերի 23-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների մակրոտնտեսական զարգացումները։

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմնի ձևավորման և գործունեության հարցերին, ստանդարտացված լիցենզիաների ներդրման մոտեցումներին։

Նմանատիպ նյութեր