211652_close_icon
views-count1617 դիտում article-date 22:54 23-09-2021

Պոգբան «Բարսելոնա» տեղափոխվելու համար պետք է համաձայնվի աշխատավարձի կրճատմանը

«Բարսելոնան» հաջորդ ամռանը պատրաստվում է հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը: Նոր համաձայնագիր չկնքելու դեպքում, Պոգբան կստանա ազատ խաղացողի կարգավիճակ:

Սակայն Պոգբան ֆինանսապես պետք է ընդառաջի «Բարսային», քանի որ վերջինս, լինելով ֆինանսական վատ պայմաններում, չի կարող բարձր աշխատավարձ ապահովել:

Ավելի վաղ խաղացողի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ «Պոգբան» կարող է տեղափոխվել կրկին «Յուվենտուս», տեղեկացնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր