211652_close_icon
views-count5663 դիտում article-date 21:06 22-09-2021

Երթևեկության փոփոխություն․ Գայի պողոտայից դեպի աջ՝ դեպի Ստեփանյան փողոց երթևեկությունը կթույլատրվի անընդհատ

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար 2021թ.  սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Սաֆարյան փողոց-Ստեփանյան փողոց խաչմերուկում  կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ՃՈ-ից  հայտնում են, որ փոփոխության արդյունքում Գայի պողոտայից դեպի աջ՝ դեպի Ստեփանյան փողոց  երթևեկությունը կթույլատրվի անընդհատ, որի համար հիմնական և կրկնող լուսացույցների վրա կտեղադրվեն աջ սեկցիաներ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր