211652_close_icon
views-count1955 դիտում article-date 23:42 22-09-2021

«Ժողովրդավարության հայկական» դպրոցը մեկնարկում է ադրբեջաներենի անվճար դասընթացներ

Պետությանը և հասարակությանը նետված արտաքին մարտահրավերներին համարժեք պատասխանելու կարողությունը ենթադրում է ոչ միայն մարտահրավերի, այլև մարտահրավերը նետողի վերաբերյալ խորքային և համակողմանի գիտելիքների առկայություն: Այն առավել քան կարևորվում է թշնամի պետության կողմից նետված մարտահրավերների դեպքում:

Հետևաբար թշնամի պետության լեզվի և լեզվամտածողության տիրապետումը վերջինիս վերաբերյալ խորքային և համակողմանի գիտելիքների ձեռքբերման կարևորագույն նախապայմանն է: Այն հատկապես կարևորվում է հասարակության լայն շրջանակների կողմից, որը ունի նաև կենսական նշանակություն արդի աշխարհում ընթացող տեղեկատվական պատերազմների համատեքստում:

«Ժողովրդավարության հայկական» դպրոցի ադրբեջաներենի դասընթացներն անցկացվելու են փուլային եղանակով:

Ընդհանուր երեք փուլից բաղկացած դասընթացներից յուրաքանչյուրի տևողությունը երեք ամիս է, որոնցից յուրաքանչյուրի ավարտին մասնակիցներին կտրվեն լեզվի որակավորման հավաստագրեր:

Դասընթացի ավարտից հետո բոլոր փուլերը հաջողությամբ հաղթահարած լավագույն ուսանողները կներգրավվեն մի շարք աշխատանքներում:

Ադրբեջաներենի դասընթացին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր՝
- ունեն ՀՀ քաղաքացիություն,
- 18-40 տարեկան են,
- ունեն բարձրագույն կրթություն կամ ուսանում են բարձրագույն ուսումնական հաստատությունում։

Անհրաժեշտ է՝
- լրացնել սույն դիմում-հայտը (https://forms.gle/4pCUtF7QaZjFQZCAA),
- ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին,
- հարցազրույցի փուլում ներկայանալ անձնագրի պատճենով:
Դպրոցում ադրբեջաներենի դասընթացի ողջ տևողությունը 9 ամիս է:
Դասընթացը կմեկնարկի հոկտեմբերին:
Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը։
Դասընթացները կանցկացվեն շաբաթական 2 օր, ժամը 19:00-20:30:
«Ժողովրդավարության հայկական» դպրոցի ադրբեջաներենի դասընթացը հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան հավաստագրեր:
Ուսումնառությունն անվճար է:
 
Հարգանքով՝ «Ժողովրդավարության հայկական» դպրոց
 

Նմանատիպ նյութեր