211652_close_icon
views-count1671 դիտում article-date 19:59 22-09-2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի կնոջ գեղեցկության սրահին հարակից տարածքը աղբանոցի է վերածվել. MegaNews.am

Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 9ա հասցեում գտնվող «Սալմա» գեղեցկության սրահին հարակից տարածքը աղբանոցի է վերածվել։

Գեղեցկության սրահի տերը Լիկա Սալմանյանն է, որի ամուսինը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն է։

Նա իր ֆեյսբուքյան էջում բազմիցս անդրադառնում է մայրաքաղաքի բարեարգմանն ու մաքրությանը վերաբերող խնդիրներին, մինչդեռ նրա կնոջ ղեկավարած գեղեցկության սրահին հարակից տարածքում աղբակույտեր կան։ Որպես տնտեսվարող՝ այդ սրահի տնօրենը պարտավոր է հոգալ, որպեսզի տարածքը մաքուր լինի, մինչդեռ գեղեցկության սրահում եղած աղբը ևս թափում են տվյալ տարածքում։ Այս տարածքով անցնելիս ս գարշահոտություն է զգացվում։

MegaNews.am-ը նախկինում եւս անդրադարձել է նմանատիպ խնդիրների, եւ Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ըազմիցս նշել է՝ յուրաքանչյուր տնտեսվարող պարտավոր է տվյալ տարածքը մաքուր պահել, առավել եւս, որ այն չորս կողմից փակ է։ Համայնքում դրված են աղբամաններ․ և՛ քաղաքացիները, և՛ տնտեսվարողները պարտավոր են յուրաքանչյուրն իր տեղում մաքուր պահել շրջակա միջավայրը։ Ի դեպ, տարիներ շարունակ, վերոնշյալ տարածքը մաքրում էին բնակիչները, սակայն այժմ տվյալ գեղեցկության սրահին հարակից տարածքը փակ է և ցանկանալու դեպքում էլ քաղաքացիները չեն կարող մաքրել այն։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր