Արթուր Դավթյանը մասնակցում է ԱՊՀ գլխավոր դատախազների Համակարգող խորհրդի 31-րդ նիստին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 20-24-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցում են ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների Համակարգող խորհրդի 31-րդ նիստին:
Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:
Նշվում է, որ Արթուր Դավթյանի, Եղիազար Ավագյանի և Արթուր Բաղդասարյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման՝ սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածի օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը: