211652_close_icon
views-count83700 դիտում article-date 13:11 22-09-2021

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. 59-ամյա վարորդը, Toyota RAV4-ով մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում, նրա դին դուրս են բերել Կապանի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ռուբիկ Աբրահամյանը իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 312 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Աբրահամյանը տեղում մահացել է։ Նրա դին ձորից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր