211652_close_icon
views-count46109 դիտում article-date 22:00 21-09-2021

Արարատի մարզում 34-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջնակի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա  Գուրգեն Հ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 8-ամյա Ալիսա Շ.-ին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Վեդու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր