211652_close_icon
views-count1771 դիտում article-date 16:29 21-09-2021

Որպեսզի ազգից նորից ժողովուրդ չդառնանք. պետք է գիտակցենք մեր պետականության խորհուրդը. Հրանտ Բագրատյան

Սիրելի հայրենակիցներ, իմ աննման Հայաստանի Հանրապետություն։ Շնորհավոր տոնդ։ 30 տարի առաջ մենք սովորակամն ժողովուրդ էինք. ունեինք հայրենիք, լեզու, այբուբեն, կրոն։ Անկախություն ձեռք բերելուց ու պետություն ունենալուց հետո դարձանք ազգ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա արդեն ունենք ինքնուրույն շահեր, կարող ենք կազմել ու իրագործել պլաններ, կարող ենք լուծել համազգային խնդիրներ։

Որպեսզի ազգից նորից ժողովուրդ չդառնանք պետք է գիտակցենք մեր պետականության խորհուրդը, հասկանանք ընդհանուր արժեքները, ապահովենք դրանց ժառանգականությունը, թքենք հին ու նոր պոպուլիստների և պոպուլիզմի երեսին։ Սիրում եմ քեզ Հայաստան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր