24000 դիտում
20:06 20-09-2021
Ավտովթար Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Ոսկեվազ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Երևանից վերադառնալիս են եղել Գյումրու բժշկական կենտրոն, ճանապարհին նկատել են վթարը և բժիշկները կանգնել են, օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Լավրենտ Գալստյանն ու Էդուարդ Աղաբեկյանը:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Արթուր Մինասյանը:
Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+