211652_close_icon
views-count2730 դիտում article-date 22:52 20-09-2021

Մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Ռուսական Aeroflot ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից NEWS.am-ին հայտնում է, որ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը կիրականցվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են այցելել ավիաընկերության կայք՝ aeroflot.ru կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Նմանատիպ նյութեր