211652_close_icon
views-count8467 դիտում article-date 17:42 20-09-2021

Մեզ մնում է միայն ափսոսալ, որ Սպերցյանն այլևս չի կարողանա խաղալ Ռուսաստանի հավաքականում․ Sportbox.ru. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական Sportbox.ru-ն անդրադարձել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնում է Armsport.am-ը:

«Գրոզնիում տեղի ունեցած խաղում գլխավոր դերակատարը երիտասարդ կիսապաշտպանն էր։ 21-ամյա Սպերցյանը հյուրերի երկու գոլային գրոհների ամենակարևոր մասնակիցն էր։ Առաջին դրվագում նա այնպիսի հնարք կատարեց, որ անգամ ամենահամարձակները կդժվարանան նկարագրել։

Այնուհետև երկրորդ գոլի ժամանակ ձախ եզրում հրաշալի ճեղքում իրականացրեց՝ խաղընկերների համար ազատ գոտիներ բացելով։ Մեզ մնում է միայն ափսոսալ, որ նա այլևս չի կարողանա խաղալ Ռուսաստանի հավաքականում»,- գրել է ռուսական կայքը։

Նմանատիպ նյութեր