211652_close_icon
views-count2144 դիտում article-date 15:29 20-09-2021

Ռուսաստանում 1 օրում հաստատվել է COVID-19-ի 19744 դեպք, մահացել է 778 մարդ

Սեպտեմբերի 20-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 հազար 744 նոր դեպք, առողջացել է 11 հազար 992 քաղաքացի, մահացել՝ 778-ը:

Այս մասին հայտնում են ՌԴ առողջապահության նախարարությունից:

«Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 միլիոն 294 հազար 672 դեպք, որոնցից 6 միլիոն 510 հազար 674-ն՝ առողջացման, 198 հազար 996-ը՝ մահվան ելքով»,-նշում են ՌԴ առողջապահության նախարարությունից։

Նմանատիպ նյութեր