211652_close_icon
views-count2028 դիտում article-date 12:23 20-09-2021

Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն, սա է իրականությունը, Իջևանի զորամասում հուշապատի բացման և խաչքարի օծման ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Ընտրված չէ նա, ով ինքն իրեն է գովում, ընտրված է նա, ում տերն է գովում: Այսօրվա ավետարանական սուրբ գրային պատգամն է, որն առավել քան համապատասխանում է և հնչում է կարծես հենց այսօրվա, այս խորհրդի համար: Եվ մենք հավաքված ենք մեր հերոսական գնդում ընծայելու այս հուշապատը մեր սիրելի եղբայրներին: Ո՛չ միայն նրանց հիշատակին, այլ նրանց կյանքին, և նրանց կյանքի միջոցով մեր կյանքին։ Նրանք մեկ անգամ նահատակվեցին, հերոսացան, մենք հազար անգամ մեռնում ենք այսօր»,- ասել է թեմի առաջնորդը։

Սրբազանի խոսքով՝ սա արդեն 4-րդ հուշապատն է, որ ընծայում են բանակային զորամիավորումում, և այդ բոլորը նախաձեռնվել է նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր