211652_close_icon
views-count52544 դիտում article-date 21:55 19-09-2021

«Մեր վերջը եկել է, եթե չօգտվենք այս պահից»․ Ռուբեն Վարդանյան. Aravot.am

«Պետք է հրաժարվել պատրանքներից, խոսել իրականության մասին, ոչ թե այն մասին, ինչը երազում ես»,- Մատենադարանում այսօր տեղի ունեցած «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարեց «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող, հանրահայտ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ պետք է անել, որ պատերազմից հետո եկող սերունդն իրեն դավաճանված չզգա, հայտնում է Aravot.am-ը:

Նրա բնորոշմամբ․ «Եզակի պահ ենք ապրում, մարդկանց ներգրավելու անհրաժեշտություն կա։ Երեք տարի առաջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մեծ զգացական, հուզական ալիք բարձրացավ։ Մարդիկ հուսով էին, որ մեծ փոփոխություններ կլինեն, իսկ հիմա խորը ճգնաժամի մեջ ենք։ Լուրջ որոշումներ ընդունելու ժամանակն է։ Եթե չօգտվենք այս պահից իրական փոփոխությունների հասնելու համար, մեր վերջը եկել է։ Այդ պատճառով ենք հիմնել «Ապագա հայկականը»։ Անտարբերությունը, ապագայով հետաքրքրված չլինելը կկործանեն հայ ժողովրդին»։

Մանրամասները՝ Aravot.am-ում:
 

Նմանատիպ նյութեր