211652_close_icon
views-count4432 դիտում article-date 21:09 19-09-2021

Հայաստանի գործադիր իշխանությունը խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից. Արամ Վարդևանյան

Հայաստանի գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, մեր տարածքից առևանգված հայրենակիցներով, երկրի անվտանգությունը վերականգնելով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Ակնհայտ էր, որ «ոչ մի քննադատություն» թուրքիային իշխանական մեխանիզմը տրամաբանություն ուներ: Տրամաբանության հիմքը վերջնական դրվեց օրեր առաջ, կրկին գաղտնի ձևով Բաթումիում, իսկ գաղտնազերծվեց` այսօր: Գաղտնազերծողը 44-օր բայրաքթարներով, վարձկաններով մեր դեմ պատերազմող, միջազգային հանցագործ էրդողանն էր: Ֆիքսենք ոչ թե հայ պաշտոնյաներն են բարձրաձայնում այս «նորությունը», այլ թուրքերը..:

Պարզվում է Հայաստանում իշխանական ուժը, որը պարտավոր է պաշտպանել միայն Հայաստանի շահերը` բառացի խնդրում է հանդիպում միջազգային հանցագործից, դրա դիմաց էլ ստանում նախապայմաններ: Հայաստանի գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, մեր տարածքից առևանգված հայրենակիցներով, երկրի անվտանգությունը վերականգնելով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից: 

Վստահ եմ այս ամենի ժամանակագրությունը ևս պատահական չէր...»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր