211652_close_icon
views-count37428 դիտում article-date 19:05 19-09-2021

Ադրբեջանցի զինվորականը ձեռքի ռացիայի անտենայով խփել է շուռնուխցի երիտասարդին. Կարեն Քոչարյան. News.am

Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականը անտենայով խփել է հայ երիտասարդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը` խոսելով միջադեպերի մասին, որոնք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում տեղի ունեցող միջադեպերի մասին, որն անցել է Ադրբեջանին:

«Ադրբեջանցի զինվորականը հայհոյել է այդ ճանապարհով անցնող շուռնուխցի երիտասարդին, ոստքով խփել է նրա մեքենային, երիտասարդն էլ ասել է` ինչ ես անում, ասել է` ձայնդ կտրի ու ձեռքի ռացիայի անտենայով խփել  է երիտասարդին, ասել է` ձայնդ կտրի»,- պատմեց փոխքաղաքապետը:

Գորիսի փոխքաղաքապետը նաեւ հայտնեց, որ օրերս Որոտանի հատվածում ճանապարհի եզրով մեքենան անցնելուց ադրբեջանցիները կոշով հարվածել են հայկական բեռնատարին: 

Մանրամասները՝ News.am-ում:

Նմանատիպ նյութեր