211652_close_icon
views-count44533 դիտում article-date 16:44 19-09-2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 35–ամյա վարորդը Mercedes բեռնատարով բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի  18-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Ռոբերտ Լ.-ն իր վարած Mercedes մակնիշի  բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 363-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  ճանապարհի  ձախ հատվածի հողաթմբին  և կողաշրջվել:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Կարեն Հ.-ն մարմնական վնասվածքծներով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն:

 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մագարյանի, դասակի հրամանատար  Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ  հետաքննիչ Վահե Կոստանյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր