211652_close_icon
views-count7065 դիտում article-date 19:20 18-09-2021

Եղվարդում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողությունը, որի ավարտին կատարվեց նաև հոգեհանգստի կարգ:
 
Արարողությունը նախագահեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, համայնքի վարչական ղեկավարները, ավագանու անդամները, Արցախյան պատերազմի հերոսների հարազատները, պատերազմի մասնակիցներ, բնակիչներ, հյուրեր:
 
Միջոցառումն ուղեկցվեց Եղվարդի արվեստի դպրոցի սաների ելույթներով:
 
Խաչքար-հուշակոթողը տեղադրվել է 44-օրյա պատերազմի հերոս Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր