211652_close_icon
views-count4106 դիտում article-date 23:44 18-09-2021

Ալավերդիում մեկնարկել է 44-օրյա պատերազում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը

«Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում մեկնարկել է 44-օրյա պատերազում երկու ձեռքը կորցրած մեր եղբոր` Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը», իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Այսօր միասին եղանք շինհրապարակում։
 
Կարենը պրոթեզավորվել է։ Զինվորի տան մասնագետների հսկողությամբ այժմ աստիճանաբար վարժվում է երկրորդ պրոթեզին։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նաև կտրվի փոխհատուցում` 58 մլն դրամ. 10 մլն-ը` միանվագ, 48 մլն-ը` 20 տարվա ընթացքում` ամսական շուրջ 200.000 դրամ։
 
Շնորհակալ եմ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանին խնդրանքս չմերժելու և առանձնատան կառուցումն իրականացնելու համար։ Առանձնատունը տարբերվելու է տեխնոլոգիական, ամրաշինական լուծումներով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր