211652_close_icon
views-count2330 դիտում article-date 19:01 18-09-2021

Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Վերոնայի» հետ խաղը

Ա սերիայի առաջատար «Ռոմայի» մի շարք խաղացողները կարող են բաց թողնել 4-րդ տուրում «Վերոնայի» հետ հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 19-ին:
 
Պաշտպան Մատիաս Վինյան մարզման ժամանակ ցավոտ հարված է ստացել ծնկին, ինչի պատճառով նա ուրբաթ օրը չի մասնացկել մարզումներին՝ որպես կանխարգելիք քայլ:
 
Երեկ չի մարզվել նաև Հենրիխ Մխիթարյանը, որը մկանային որոշ խնդիրներ ունի:
 
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր կորոշի «Վերոնայի» հետ խաղում նրանց մասնակցության հարցը՝ գնահատելով ֆուտբոլիստների առողջական վիճակը:
 
Վինյան և Մխիթարյանը այս առաջնությունում «Ռոմայի» բոլոր խաղերում եղել են մեկնարկային կազմում: 3 տուրից հետո թիմը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նմանատիպ նյութեր