211652_close_icon
views-count3391 դիտում article-date 21:49 17-09-2021

«Ոչ ոք չի կարող այդ երաշխավորությունը տա, որ այդ համերգը չի վերածվի արյունահեղության». Զոհված զինծառայողների հարազատները՝ Նաիրի Սարգսյանին. aravot.am

aravot.am-ը գրում է. «Գոնե մեր երեխեքի տարին լրանար, գերիներին բերեիք» «Հենց հիմա հերքեք, որ Թուրքիայից բեռնատար չի եկել հրապարակ եւ այս տեխնիկան այդ բեռնատարներից չի դատարկվել»,- այսօր կառավարության շենքի մոտ հավաքված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հարազատը դիմեց Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին:

Նաիրի Սարգսյանն իջել էր ցուցարարների մոտ եւ առաջարկում էր նրանց՝ իր հետ մտնել կառավարության շենք, ծանոթանալ անկախության 30-ամյակի միջոցառումների օրակարգին: Ցուցարարները հրաժարվեցին Նաիրի Սարգսյանի հետ կառավարության շենք մտնել:

Նիկոլ Փաշինյանի օգնականը գտնում է, որ ծնողներին քաղաքական ուժերն ուղղորդել են՝ ապատեղեկատվություն տրամադրելով: Նա ասաց, որ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ասել «գունագեղ տոնակատարության», նաեւ հավաստիացրեց, որ ի սկզբանե էլ հրավառություն նախատեսված չի եղել:

Թուրքական բեռնատարի մասին ծնողների հարցերին էլ պատասխանեց, որ տոնակատարության համար անհրաժեշտ սարքավորումները Հայաստանում չկան, դրանք բերվել են Գերմանիայից, բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունն է բեռնատարի վրա թուրքական նշումներ արել:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր