211652_close_icon
views-count1585 դիտում article-date 21:30 17-09-2021

«Բարսելոնան» Կումանին փոխարինող է փնտրում

«Բարսելոնան» պատրաստ է հեռացնել Ռոնալդ Կումանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
 
Կատալոնական ակումբն արդեն մասնագետ է փնտրում, որը կկարողանա փոխարինել Կումանին, որը՝ մեծ հավանականությամբ, կհեռանա ակումբից, հայտնում է կատալոնացի լրագրող Խոսեպ Պեդրերոլը:
 
Կումանը «Բարսայում» աշխատում է 2020 թվակնաից: Նրա ղեկավարությամբ թիմը նվաճեց Իսպանիայի Գավաթը, Լա Լիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս թռավ 1/8 եզրափակիչ փուլում:
 
Ավելի վաղ նշվել էր, որ Կումանին կարող է փոխարինել Յորդի Կրոյֆը, որն այժմ աշխատում «Բարսայի» համակարգում, սակայն վերջինս մերժել է առաջարկը:

Նմանատիպ նյութեր