211652_close_icon
views-count3788 դիտում article-date 19:35 17-09-2021

Զոհվածների հարազատները պնդում են չեղարկել համերգը, վարչապետի օգնականն էլ արձագանքում է՝ 30-ամյակը պարտադիր պետք է նշվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Զոհված զինծառայողների հարազատների հետ կառավարության դիմաց ստեղծված իրավիճակը քննարկում է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Զոհվածների հարազատները պահանջում են չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված համերգային միջոցառումը, որի անցկացման մասին օրեր առաջ վարչապետ Փաշինյանն էր հայտնել՝ նշելով, որ «գունագեղ տոնակատարություն է անցկացվելու»:

Ծնողներից մեկը Փաշինյանի օգնականին առաջարկեց չեղարկել կամ հետաձգել նախատեսված միջոցառումը, փոխարենը սեպտեմբերի 21-ին ցանկացողները թող մոմավառությամբ երթով գնան Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:

Այլ հարազատներ էլ նշեցին, որ միջոցառման համար նախատեսված գումարներն ավելի նպատակահարմար կլիներ, որ կառավարությունն ուղղեր պատերազմում վիրավորված ու հաշմանդամ դարձած զինծառայողների, կամավորականների խնդիրները լուծելուն, մեկ ուրիշն էլ տարակուսեց՝ ինչու՞ ենք մեծամասշտաբ միջոցառում կազմակերպում՝ հսկայական քանակությամբ մարդկանց հավաքելով Հանրապետության հրապարակում, եթե կորոնավիրուսային իրավիճակը վատթարացել է:

Նաիրի Սարգսյանն ասել է, որ հրավառություն տեղի չի ունենալու, իսկ միջոցառման ժամանակ ցուցադրվելու եւ հիշեցվելու են ՀՀ պատմության 30 տարվա հիշարժան դեպքերն ու իրադարձությունները՝ բեմականացված կերպով:

Նաիրի Սարգսյանի խոսքով՝ միջոցառումը Անկախության տոնին է նվիրված, որը պարտադիր պետք է նշվի, բայց այս տարին հոբելյանական է՝ 30-ամյակը, այդ պատճառով որոշվել է ըստ արժանվույն նշել՝ հարգելով զոհերի հիշատակը: Հարազատներն էլ հակադարձում են՝ մի՞թե  չեն կարող հետաձգել միջոցառումներն ու գոնե սպասեն, որ զոհված տղաների մահվան մեկ տարին լրանա եւ որեւէ միջոցառում անցկացվի գոնե նոյեմբերի 10-ից հետո: Սարգսյանն էլ նկատեց՝ պատերազմում ընկած զինծառայողները տարբեր ժամանակահատվածներում են զոհվել, ուստի սխալ կլինի կոնկրետ օր ամրագրել այդ սկզբունքով՝ այս տարի էլ են զինծառայողներ զոհվել:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր