211652_close_icon
views-count1410 դիտում article-date 18:45 17-09-2021

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում են այսօր ստուգայցեր իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:

Ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:   
 
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր