211652_close_icon
views-count1108 դիտում article-date 16:08 17-09-2021

Լոնդոնի դատարանը արքայազն Ֆիլիպի կտակը գաղտնիացրել Է 90 տարով

Լոնդոնի Բարձրագույն դատարանը 90 տարով հետաձգել է արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումը, հայտնում է Ria Novosti-ն։

Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ պաշտպանելու համար Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու «արժանապատվությունն ու համբավը», ինչը նաև կարող է օգնել գաղտնի պահել կառավարող միապետի ու նրա շրջապատի անձնական կյանքի առանձին ասպեկտներ:

Մինչ այժմ բացառություն է արվել միայն մեկ անգամ, երբ 1997 թվականին բացել են արքայադուստր Դիանայի կտակը, համաձայն որի, նա ունեցվածքը թողել է որդիներին՝ Ուիլյամին ու Հարրիին;

Առաջիկա 90 տարներին կտակը գտնվելու է Լոնդոնի Բարձրագույն դատարանի ընտանեկան գործերի ստորաբաժանման նախագահի չհրկիզվող պահարանում, որտեղ պահվում է թագավորական ընտանիքի մահացած անդամների և Եղիսաբեթ Երկրորդի մահացած մերձավորների ևս 30 կտակ:

Նմանատիպ նյութեր