211652_close_icon
views-count1262 դիտում article-date 15:16 17-09-2021

Շիրակի մարզում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերը

Վերանորոգվում է Սարալանջի մշակույթի տունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համագործակցության արդյունքում։

2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում 1-ին փուլով նախատեսվում է իրականացնել 4 սենյակների, 2 սանհանգույցների, միջանցքի և աստիճանների վերանորոգման աշխատանքներ։

Վերանորոգվելուց հետո սենյակներից երեքը ծառայելու են համայնքի դպրոցահասակ երեխաների համար որպես պարի, երաժշտության և սպորտային խմբակների, իսկ մեկը՝ համայնքի տարեց բնակիչների ժամանցի վայր։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ ծրագրի ընդհանուր արժեքը 14 մլն 805 հազար դրամ է, որի 50 տոկոսը հատկացնելու է պետությունը, 50 տոկոսը համայնքն է տրամադրելու։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Նար Դայ» ՍՊԸ-ն:

Նմանատիպ նյութեր