211652_close_icon
views-count2158 դիտում article-date 13:46 17-09-2021

«TotoGaming»-ը կներկայանա որպես «Սևան» ՖԱ-ի տիտղոսային հովանավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ «TotoGaming» ընկերության և «Սևան» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների համատեղ ասուլիսը, որի ժամանակ ազդարարվեց 1 տարի ժամկետով համագործակցության մասին։

Սա նշանակում է, որ TotoGaming-ը պաշտոնապես դառնում է Սևան ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը։ Ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանի խոսքերով՝ այս համագործակցությունը լիովին տեղավորվում է TotoGaming-ի որդեգրած ռազմավարության մեջ՝ առավելագույնս խթանելու և սատարելու հայրենական սպորտը։

Տիկին Թոքմաջյանն ընդգծեց, որ ընկերությունը մեծ հույսեր է կապում Սևան քաղաքը ներկայցնող ակումբի հետ և պատրաստ է աջակցել թիմին հասնելու ամենաբարձր մարզական նպատակներին։

Ակումբի ներկայացուցիչները հայտնելով իրենց երախտիքի խոսքը՝ նշեցին, որ մեծապես գնահատում են ընկերության հայրենանվեր գործը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա լավ խաղ և արդյունքներ ցուցադրելու համար։
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր