211652_close_icon
views-count5592 դիտում article-date 19:00 16-09-2021

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Արմեն Գյոզալյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ»,-նշված է հրամանագրում։

Նմանատիպ նյութեր