211652_close_icon
views-count1331 դիտում article-date 15:24 16-09-2021

Պրեմիերա. Սիբիլ. «Ավրորայի աղոթքը»

Աշխարհում մոլեգնող պատերազմների և ցեղասպանությունների ֆոնին խիստ անհրաժեշտ են դառնում խաղաղության և մարդասիրական գաղափարների դրսևորումներն արվեստում: Ուստի, մեծ հուզումով և պատասխանատվությամբ հանրության դատին պետք է հանձնենք ԱՎՐՈՐԱՅԻ ԱՂՈԹՔԸ տեսահոլովակը, որի շուրջ աշխատանքները, պայմանավորված համավարակով և մեր Հայրենիքի ցնցումներով, տևել են շուրջ 4 տարի:

Չափազանց հուզիչ, բայց շատ վեհ գաղափարով այս ստեղծագործությունն աղոթք է Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար: Որբեր, ովքեր բոլորից շատ են կրում պատերազմների ու ցեղասպանությունների հետևանքները... Ուստի, բոլորը` հատկապես աշխարհի բոլոր մայրերը, պետք է միանան Ավրորային` թեկուզ հանուն իրե´նց զավակների խաղաղության. պատերազմը չարիք է, որ ամեն վայրկյան կարող է թակել յուրաքանչյուրի դուռը…

 
Երգի հեղինակ` 
Հասմիկ Հախվերդյան 
Գործիքավորումը` Karen & Sevak Production 
Տեսահոլովակի ռեժիսոր` Հրանտ Մովսիսյան 
Հնչյունային ռեժիսոր` Հմայակ Ռոստոմյան
 
Երգը կատարում է պոլսահայ երգչուհի Sibil-ը
 
Համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային
սեղմագրեր`անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներով:
Տեսահոլովակի հովանաւորներն են`
- նշան եւ Մարկրիթ Ադինիզեան ընտանիք
- Կ.Պոլսոյ Հայ Օգնութեան Միութիւն
Համազգային (C.A.R.S) 
- Հայկական Բարեգործական  Ընդհանուր Միութիւն - Պրազիլ  (AGBU) 
- Համազգային Արեւմտեան Ամերիկա
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր