211652_close_icon
views-count49814 դիտում article-date 10:22 16-09-2021

Արտերկրում բնակվող բարերարի շնորհիվ Ագարակի մարտական դիրքերից մեկում լուծվեց զինվորների խմելու ջրի խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, Սյունիքի մարզի զորամասերից մեկում սպասարկվող Ագարակի մարտական դիրքերում վերջնականապես լուծվել է խմելու ջրի խնդիրը։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից Միշա Հովհաննիսյանի և մի քանի զինվորների նախաձեռնությամբ հսկայական աշխատանքներ են տարվել անգամ անանցանելի վայրերում, որպեսզի զիվորները 24 ժամ ունենան խմելու ջուր։

Այդ ամենը չէր իրականացվի, եթե չլիներ արտերկրում բնակվող Նաիրա Միրաքյանը, ով, իմանալով այդ մասին, առանց հապաղելու պատրաստակամություն է հայտնել և մեծ օժանդակություն ցուցաբերել զինվորներին, ու երբ վերջինս, խոստմանը հավատարիմ, լուծեց ֆինանսական խնդիրը, Մ. Հովհաննիսյանն իր ընկերների ու զինվորների հետ ձեռք բերեցին ամենաորակյալ ու ապահով ջրատար խողովակներն ու գործի անցան, և արդյունքը ակնհայտ դարձավ։ Լուծվեց նաև զինվորների՝ լոգանք ընդունելու խնդիրը։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր