14187 դիտում
09:56 16-09-2021
3 պատերազմների թոհուբոհով անցած ու հրաշքով ողջ մնացած Ռոմիկը պայքարում է ծանր հիվանդության դեմ. նրան բոլորիս օգնությունն է պետք
Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «60-ամյա այս նվիրյալը Ռոմանոսն է՝ մտերիմների համար՝ Ռոմիկ, փորձառու հեռուստատեսային օպերատոր Հ1-ում, ով արցախյան բոլոր պատերազմների ժամանակ առաջնագծում էր ոչ միայն իր մասնագիտական, այլև հայրենիքի առաջ պարտքը կատարելու համար։
Ռոմիկի առաջ փակ դռներ երբեք չեն եղել, ինքս եմ բազմիցս տեսել, թե նրան ինչպես են հարգում բոլոր ժամանակների իշխանությունների պաշտոնյաները, բայց որ ավելի կարևոր է, հասարակ մարդիկ, ովքեր երբևէ շփվել են Ռոմիկի հետ խրամատում, նկարահանման հրապարակում կամ փողոցում։
2020-ի վերջին պատերազմի ժամանակ Ռոմիկն իր մեքենայով մեծ քանակությամբ ապրանք հասցրեց Արցախ, մի փուլից արդեն զենքը ձեռքին կռվելով թշնամու դեմ ու նկարահանելով պատերազմի մանրամասները։ Շուշիից դուրս է եկել վերջիններից մեկը՝ պաշտպանելով բերդաքաղաքը։
Իմ ընկեր Ռոմիկի հետ պատերազմից հետո էլ բազմիցս եղել ենք Արցախում, եղել այնպիսի վայրերում, որտեղ քչերն են լինում՝ վստահ լինելով, որ շատ մոտ ապագայում ավելի առաջ ենք գնալու կրկին տիրոջ իրավունքով։
Ցավոք, օրերս Ռոմիկի առողջությունը կտրուկ վատացավ։ Երեք պատերազմի մասնակցած ու հրաշքով ողջ մնացած ընկերս հիմա պայքարում է ծանր հիվանդության դեմ՝ մեր ամեն հանդիպման ժամանակ վստահեցնելով, որ շուտով ոտքի կկանգնի, ու կրկին մեկնելու ենք մեր ուղիներով։
Բայց որպեսզի Ռոմիկը ոտքի կանգնի, նրան ՄԵՆՔ պետք է օգնենք։ Ռոմիկի բուժման ծախսերի և արագ ապաքինման համար մենք՝ լրագրության ոլորտի ներկայացուցիչներս, պարտավոր ենք օգնության ձեռք մեկնել հանուն մեր մասնագիտական համերաշխության ու հայրենիքի, նրա նվիրյալ զինվորի առաջ պարտքի։
Եթե Ռոմիկի աշխատանքային գործընկերները՝ լրագրողներն ու օպերատորները, նաև տարիներ շարունակ նրա նկարահանումներից օգտված գործարարներն ու պաշտոնյաները իրենց համար աննշան ներդրում անեն այս մարդու բուժման համար, ապա փոքրիշատե փոխհատուցած կլինեն այն անձնվեր աշխատանքի համար, որ իր ամբողջ կյանքում արել է Ռոմիկը։
Մարդկային ու գործընկերային պարտքը լոկ սրտացավ հայացքով առողջության մասին հետաքրքրվելը չի, այլ գործուն միջոցներ ձեռնարկելը։ Ռոմիկն իր առողջությունը խրամատներում տվել է մեր երեխաների առողջության համար»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2624 դիտում
16:59 30-05-2017
16-ամյա տղան պայքարում է ծանր հիվանդության դեմ, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1099 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
712 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
598 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար