211652_close_icon
views-count6416 դիտում article-date 09:49 16-09-2021

Եռյակ դաշինքը վախեր ունի Արցախի հարցում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան 44-օրյա պատերազմի ելքը հիմնականում կանխորոշեցին Ադրբեջանին անմիջականորեն զինտեխնիկայով եւ կենդանի ուժով աջակցած Թուրքիան ու Պակիստանը: Այսօր վերոնշյալ երկրները համատեղ «Երեք եղբայր-2021» զորավարժություններ են անցկացնում Բաքվում:

Վաշինգտոնի ինստիտուտի թուրքական ծրագրի տնօրեն Սոներ Չագապտայը նույն պորտալին տված հարցազրույցում հայտնել է, որ հետաքրքիր է մի տեղում տեսնել ատոմային զենք ունեցող Պակիստանին, ՆԱՏՕ-ի երկրորդ երկիր Թուրքիային եւ վերջինիս ու Իսրայելի աջակցությամբ տարածաշրջանում ռազմական պետության վերածվող Ադրբեջանին: Ս. Չագապտայը չէ, որ պետք է հաստատեր այն ճշմարտությունը, որը գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի եւ տարածաշրջանով հետաքրքրված ցանկացած փորձագետ: Մյուս կողմից էլ կարելի է ենթադրել, որ այս պետությունները դեռ վախեր ունեն՝ Արցախի հետ կապված, որը լիովին հիմնավոր կարող է լինել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր