211652_close_icon
views-count1112 դիտում article-date 23:13 15-09-2021

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Դուշանբե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  վարչապետին դիմավորեցին Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ամիրխոն Կուրբոնզոդան:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։

Սեպտեմբերի 16-ին նախատեսվում է  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Սեպտեմբերի 17-ին վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։

Նմանատիպ նյութեր